Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Երկարակեցության գաղտնիքը

Երկարակեցության գաղտնիքը

Մեծ Բրիտանիայի բնակիչ Արթուր Լանգրանը օրերս նշելու է իր 100-ամյակը: Երբ նրան հարցրել են, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը, պատերազմի վետերան Լանգրանը շատ լուրջ դեմքով հայտարարել է. «Անել այն, ինչ մյուսներն ասում են` մի՛ արա»:

 

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ` 100-ամյա Լանգրանը ծխում եւ օգտագործում է ալկոհոլ 20 տարեկանից սկսած: Օրական նա ծխում է 10 սիգար եւ խմում 1 բաժակ վիսկի: Լանգրանն իր կյանքի ընթացքում հասցրել է ծխել 292 հազար հատ սիգար եւ դատարկել 900 շիշ վիսկի:

 

Լանգրանի որդին` 62-ամյա Փիթերը, հոր մասին պատմել է. «Շատ դժվար կյանք է ունեցել: Որբ է եղել եւ ապրել է շատ դժվար պայմաններում: 14 տարեկան հասակում աշխատել է Կանադայի ագարակներում: Երկրորդ աշխարհամարտի տարիներին վերադարձել է Անգլիա եւ պայքարել նացիստների դեմ: Պատերազմի ընթացքում վիրավորվել է, եւ մինչ հիմա էլ նրա մարմնում կան ականի բեկորներ: Չնայած սիգար է ծխում` մինչեւ հիմա առողջությունից չի բողոքում: Այնքան առույգ է, որ կարողանում է բարձրանալ եւ իջնել աստիճանները»:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ